Հայաստանի նոր իշխանությունը տապալել է շատ հարցերում, բայց ամենագլխավորը՝ հանրության հետ թափանցիկ լինելու քննությունը։ Նա խաբում է ժողովրդին։ Ի սկզբանե իշխանությունը խոստացել էր լինել թափանցիկ, այնքան թափանցիկ, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անգամ իր զուգարան-բաղնիքն էր ցույց տալիս։ Իսկ օգոստոսյան հանրահավաքում առաջ անցավ ու խոստացավ բոլոր կարևոր որոշումները կայացնել հրապարակում, բոլորի աչքի առաջ և ժողովրդի հավանությամբ։
Հետո, երբ իշխանության ներկայացուցիչները սկսեցին գիտակցաբար ու բնազդաբար սխալներ անել, երբ արեցին բաներ, որոնք տեղավորվում էին արդեն կոռուպցիոն տիրույթում, աստիճանաբար դադարեցրին թափանցիկությունն ու անցան գաղտնի ռեժիմի, և մինչ օրս դրանից դուրս չեն գալիս։ Իսկ գաղտնի ռեժիմն ավելի է խորացնում կոռուպցիայի, հասարակությունից կտրվելու կասկածները։
Բանը հասավ այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանը երբ փողոցում շփվում է մարդկանց հետ, անգամ այդ շփումներն են թողնում նախապես պայմանավորվածի առնվազն տպավորություն։
Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կոպեկ կոպեկ պետք է կառավարությունը հաշվետու լինի ժողովրդին։ Դա ասող Փաշինյանը ոչ միայն մերժեց կառավարության ղեկավար անդամների ծախսերը հրապարակային դարձնելու նախագիծը, այլև գործադիրի նիստում ծաղրեց այն ներկայացրած ԱԺ խմբակցությանը։ Դա ձեռնտու չէր Փաշինյան ընտանիքին, քանի որ այդպես չէր կարող բյուջեն մսխել ընտանեկան վայելքների և հարմարավետության վրա։ Հետո միայն մամուլը տեղեկություններ էր հրապարակում, որ այսինչ ուղևորությանը գնացել է նաև Աննա Հակոբյանը՝ վարսավիրի և դստեր հետ։ Ու միայն աստղաբաշխական թվեր էին պտտվում անցկացրած հանգստի մասին։ Հետո իմանում էինք, որ ժողովրդից գաղտնի նաև ծառայողական մեքենա են գնել վարչապետի, կնոջ, ապա նաև դստեր համար։ Պատահաբար ինմացանք, որ բավականին երկար ժամանակ է, ինչ նախարարների աշխատավարձը բարձրացել է մինչև 150 տոկոսով, դարձել է 1․5 միլիոն, ու այդ մասին քաղաքացին չգիտի, որովհետև արվել է ժողովրդից թաքուն, գաղտնի։ Իմացանք, որ գաղտնի որոշմամբ որոշ ծննդատների ֆինանսավորումը դադարեցրել են, և դրանք փակվեցին։
Իմացանք, որ վաճառքի է հանվել «Գոլդեն փելիս» հյուրանոցը, բայց ժողովրդից թաքուն դա փորձ է արվում վաճառել կառավարության մերձավորներին՝ նախապես պայմանավորված գինը գցելով։
Հետո պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը 100 անուն գույք է պետությանը նվիրել, որոնց տնօրինումը պահվում է գաղտնի։ Հետո իմացանք, որ կարելի է ապօրինի հարստանալ ու փողերը տալ Աննա Հակոբյանի հիմնադրամին։
Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է այս ամենը արվում ժողովրդից թաքուն։ Եվ եթե ընդամենը 18 հոգու աշխատավարձը թաքուն եք բարձրացնում, թաքուն եք պահում որքան որ կարող եք, մենք կարո՞ղ ենք ենթադրել, թե էլ ինչեր են արվում «հպարտ» քաղաքացիներից թաքուն։
Այսինքն, այսօր արվում են բաներ, որոնք անգամ ակնհայտորեն հանցագործություններ են, բայց այդ մասին մենք իմանում ենք պատահականորեն, արձագանքում, բայց վիճակը փոխել չենք կարող։ Ընդ որում, մենք իմանում ենք դրանց մի չնչին մասի մասին միայն։
Ամբողջական ծավալով ժողովուրդը, «հպարտ» քաղաքացին կարող է իմանալ միայն իշխանափոխությունից հետո՝ քրեական գործերի տեսքով։
Ինչե՞ր են արվում ժողովրդից թաքուն

Ահարոն Համբարձումյան
Աղբյուրը՝ yerevan.today