Քաղաքական

14.01.2020 17:18

Նիկոլ Փաշինյանը ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաեւ, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»:

Նշենք, որ այս գրառումից կարճ ժամանակ առաջ նա իր էջում տեղեկացրել էր․ «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաեւ, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:

Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների` թե՛ 2018, թե՛ 2019 թթ․ ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։