Զգացեք «ժողովրդի իշխանության» ՍԵՐՆ Ու ԹԱՎԻՇԸ ձեր մաշկի վրա
Տիկնայք և Պարոնայք Ինչ անում են՝ Ձեզ համար են անում։
Մարալիկի ծննդատնից հետո հայտնի դարձավ Աչաջրի ծննդատան իսկ այսօր արդեն Եղվարդի ծննդատան փակման փաստը, որը կառավարությունը ներկայացնում է որպես օպտիմիզացիա։
Մի փոքր պարզ թվաբանություն՝ այս ծննդատներից յուրաքանչյուրի տարեկան բյուջեն, կազմում է 18 մլն դրամ։
Վարչապետի մեքենայի ձեռքբերումը մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 260 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների 5 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։
Վարչապետի ապրելավայրի վերանորոգումը, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 960 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների մոտ 18 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։
Մարիամ Փաշինյանի մեքենան, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 13 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 9 ամսվա ֆինանսավորումը։
Արսեն Թորոսյանի պարգևավճարները 2019 թվականին կազմել է 15 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 10 ամսվա ֆինանսավորումը։
Շվեյցարական «Berner Zeitung» թերթի վերջերս պատվերով տպագրված և վարչապետին PR արած գովազդը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ, ինչը այս ծննդատներից մեկի 4 ամսվա ֆինանսավորումն է։
Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ սակայն սա կարծում եմ բավարար է՝ հաշվի առնելով, որ այս ծննդատներից յուրաքանչյուրում աշխատում և իրենց ընտանիքների օրվա հացի հարցն են հոգում 12 և ավել բուժաշխատողներ, այս ծննդատներից յուրաքանչյուրում, տարեկան ծնվում է 100-150 ՀԱՅ ՄԱՐԴ։ Ապագա զինվոր, քաղաքացի, ծննդաբերում է հայ կին՝ ծննդկան, ով այսօր պետք է 40-50 կմ ճանապարհ անցնի հասնելու համար մոտակա ծննդատուն և միգուցե ծննդաբերի ճանապարհին...
Եվ այս մարդիկ ապօրինի կալանավորել և պատանդ են պահում մի մարդու, ում նախագահության օրոք, 1998-2008 թթ.՝ - նորացված բժշկական կենտրոնների և ընտանեկան բժշկության գրասենյակների ընդհանուր թիվը կազմել է 147, որոնցից 68-ը վերանորոգվել են և 79-ը նոր է կառուցվել։ - 0-15 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձել է պետպատվերի շրջանակներում։ Այս շարքը նույնպես շարունակելի է...
Բայց դա կարևոր չէ։ Կարևորը՝ Փաշինյան ընտանիքի բարեկեցությունն է։
Ձեր համար է արվում ժողովուրդ, ինչո՞ւ եք զայրացել ու փողոց փակում։
Զգացեք «ժողովրդի իշխանության» ՍԵՐՆ Ու ԹԱՎԻՇԸ Ձեր մաշկի վրա։ #դըմփ_դըմփ_հոպպլա
Զգացեք «ժողովրդի իշխանության» ՍԵՐՆ Ու ԹԱՎԻՇԸ ձեր մաշկի վրա
Տիկնայք և Պարոնայք
Ինչ անում են՝ Ձեզ համար են անում։
Մարալիկի ծննդատնից հետո հայտնի դարձավ Աչաջրի ծննդատան իսկ այսօր արդեն Եղվարդի ծննդատան փակման փաստը, որը կառավարությունը ներկայացնում է որպես օպտիմիզացիա։
Մի փոքր պարզ թվաբանություն՝ այս ծննդատներից յուրաքանչյուրի տարեկան բյուջեն, կազմում է 18 մլն դրամ։
Վարչապետի մեքենայի ձեռքբերումը մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 260 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների 5 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։
Վարչապետի ապրելավայրի վերանորոգումը, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 960 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների մոտ 18 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։
Մարիամ Փաշինյանի մեքենան, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 13 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 9 ամսվա ֆինանսավորումը։
Արսեն Թորոսյանի պարգևավճարները 2019 թվականին կազմել է 15 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 10 ամսվա ֆինանսավորումը։
Շվեյցարական «Berner Zeitung» թերթի վերջերս պատվերով տպագրված և վարչապետին PR արած գովազդը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ, ինչը այս ծննդատներից մեկի 4 ամսվա ֆինանսավորումն է։
Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ սակայն սա կարծում եմ բավարար է՝ հաշվի առնելով, որ այս ծննդատներից յուրաքանչյուրում աշխատում և իրենց ընտանիքների օրվա հացի հարցն են հոգում 12 և ավել բուժաշխատողներ, այս ծննդատներից յուրաքանչյուրում, տարեկան ծնվում է 100-150 ՀԱՅ ՄԱՐԴ։ Ապագա զինվոր, քաղաքացի, ծննդաբերում է հայ կին՝ ծննդկան, ով այսօր պետք է 40-50 կմ ճանապարհ անցնի հասնելու համար մոտակա ծննդատուն և միգուցե ծննդաբերի ճանապարհին...
Եվ այս մարդիկ ապօրինի կալանավորել և պատանդ են պահում մի մարդու, ում նախագահության օրոք, 1998-2008 թթ.՝
- նորացված բժշկական կենտրոնների և ընտանեկան բժշկության գրասենյակների ընդհանուր թիվը կազմել է 147, որոնցից 68-ը վերանորոգվել են և 79-ը նոր է կառուցվել։
- 0-15 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձել է պետպատվերի շրջանակներում։
Այս շարքը նույնպես շարունակելի է...
Բայց դա կարևոր չէ։ Կարևորը՝ Փաշինյան ընտանիքի բարեկեցությունն է։
Ձեր համար է արվում ժողովուրդ, ինչո՞ւ եք զայրացել ու փողոց փակում։
Զգացեք «ժողովրդի իշխանության» ՍԵՐՆ Ու ԹԱՎԻՇԸ Ձեր մաշկի վրա։
#դըմփ_դըմփ_հոպպլա
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից