Կարծիք

14.01.2020 17:40


ՍԴ թնջուկը. ով «Չ»աշխատի․ նա կուտի...

ՍԴ թնջուկը. ով «Չ»աշխատի․ նա կուտի...

Առողջ բանականությունը հուշում է, որ որևէ կառույցի կամ անձի շուրջ խոսակցությունները կամ բացասական վերաբերմունքը, կամ այպես կոչված ճգնաժամը, եթե արհեստածին, շինծու և քաղաքական մոտիվներով չի, ապա պետք է անցնի առնվազն հետևյալ փուլերով.

1. Կատարվող գործառույթների, աշխատանքների որակի, պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին քաղաքական հայտարարությունների փոխարեն պետք է լինի հստակ գնահատական, հանգամանալի բացատրություններով, թե ինչն է ոչ պատշաճ

2. Առաջին փուլի հանգամանալի բացատրությունների և փաստերի արդյունքում պետք է տրվի իրավական գնահատական, ու դա պետքա լինի խստագույնը

3. Տրված իրավական գնահատականի հիման վրա կազմվեն քրեական գործեր, կարգապահական վարույթներ և մեղավորները պատժվեն

Սակայն մեր իշխանությունները գնացին տրամագծորեն հակառակ ճանապարհով.

1. ՍԴ գրավման համար առանց լուրջ հիմնավորումների արհեստական ճգնաժամի պատրանք ստեծեցին,

2. Այդ քողի ներքո սկզբում վախեցնելով փորձեցին քրեական գործեր հարուցել մարդկանց բարեկամների վրա՝ ճնշելով նրանց ազատ կամարտահայտությունը

3. Հայտնի օրենքով փորձում են կաշառել մարդկանց (հարց. եթե այդ մարդիկ մեղավոր են ՍԴ մտացածին ճգնաժամի համար, ապա ինչու են պատժի փոխարեն խրախուսվում), ով չաշխատի նա կուտի սկզբունքով...

Եվ ամփոփելով՝ ցանկացած կառույցի շուրջ ստեղծված աղմուկը, եթե չի անցնում առաջին 3 փուլերով, ապա դա քաղաքական ավանտյուրա է՝ այդ կառույցը գրավելու, իսկ եթե անցնում է երկրորդ 3 փուլերով, ապա դա պետական հանցագործություն է՝ իշխանության յուրացման դրսևորում...

ՍԴ-ում չկա ճգնաժամ, ՍԴ-ից կան վախեր՝ կապված նախագահ Քոչարյանի քրեական (քաղաքական) հետապնդման վաղաժամ վիժեցման և իրենց ապազգային կոնվենցիաների չվավերացման հետ...

Հ.Գ. Իրավական ճանապարհները փակ են ՍԴ գրավման, իսկ ՄՆԱՑԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը