Կարծիք

14.01.2020 18:26


Այսօր մենք ունենք այն, ինչ ինքներս ենք ցանել

Այսօր մենք ունենք այն, ինչ ինքներս ենք ցանել

2018-ի ապրիլ-մայիսին փողոց դուրս եկան իննսունականների վերջ, երկուհազարականների սկիզբ ծնված երիտասարդները, 18-20 տարեկան երիտասարդները, «հեղափոխություն» արեցին։ Սա այն սերունդն է, որը անկախ Հայաստանը տեսավ լուսավոր ու տաք, որոշ չափով խաղաղ ու ապահով, սա այն սերունդն է, որը չկրթվեց դպրոցական դասագրքերով, այլ նրա առաջին ու միակ ուսուցիչը եղավ համացանցը։ Այս սերունդը սկսեց բողոքել ու ազատություն պահանջել, այս սերունդը փողոց դուրս եկավ լավ կյանքի ու ազատության համար։ Այդ օրերին հպարտանում էի ազատատենչ ու ուժեղ երիտասարդությամբ, հպարտանում էի պահանջատեր ու իրեն իր երկրի տերը համարող երիտասարդությամբ։

Սակայն այս սերունդը ընտրեց սխալ հերոսի, քանզի նա չգիտե ազգային հերոսի ճիշտ նկարագիրը․ ինչո՞ւ... Մեղադրել նրանց այդ հարցում, անմտություն կլինի։ Ո՞ւմ էինք ներկայացնում նրան որպես ազգային հերոս... Հեռուստաեթերից գովազդվում էր քրեական հեղինակությունը՝ որպես հերոս, խուլիգանը՝ որպես հերոս, թատրոնների խաղացանկը․ ոչ մի բեմադրություն, որտեղ կլիներ ազգային հերոսի ճիշտ նկարագիրը։

Այսօր մենք ունենք այն, ինչ ինքներս ենք ցանել։ Ու իրավունք չունենք մեղադրել սերնդի, ով ընտրելով սխալ առաջնորդի՝ մերժում է հերոսներին, մերժում է ազգայինն ու հայկականը, ժխտում է այն, ինչի համար պայքարել ենք, կռիվ տվել դարեր շարունակ։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը