Լրահոս

14.01.2020 15:00

Պետական վերահսկողական ծառայության պարգևատրումները կազմում են մոտ 172 մլն դրամ. որքա՞ն են պարգևատրվել Սանասարյանն ու Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության պարգևատրումները կազմում են մոտ 172 մլն դրամ. որքա՞ն են պարգևատրվել Սանասարյանն ու Քյարամյանը

AntiFake.amհարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, վերջինիս տեղակալների, ծառայության աշխատակազմի և վարչությունների պետերի պաշտոնակատարների ստացած պարգևատրումները` առանձին:

Պետական վերահսկողական ծառայությունից մեզ տեղեկացնում են, որ 2019թ. հունվար-դեկտեմբեր ծառայության պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 171,925,026 ՀՀ դրամ, ծառայության աշխատակիցներին պարգևավճար տրվել է 11 անգամ:

Պատասխան նամակում ներկայացված են նաև Ծառայության` լիազորությունները դադարեցրած ղեկավար Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև տեղակալներ Արգիշտի Քյարամյանի, Ալբերտ Աբգարյանի, Ռաֆայել Զաքարյանի ստացած պարգևավճարների չափը:

Մասնավորապես, մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը, պարգևատրվելով 3 անգամ, ստացել է 991,042 դրամ պարգևավճար:

Ծառայության պետի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, որը այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից, պարգևատրվել է 8 անգամ` ստանալով 2,085,062 դրամ պարգևավճար:

Ծառայության ղեկավարի տեղակալներից Ալբերտ Աբգարյանը պարգևատրվել է 10 անգամ` 4,298,700 դրամի չափով: Մյուս տեղակալը` Ռաֆայել Զաքարյանը, դարձյալ պարգևատրվել է 10 անգամ` 5,239,343 դրամի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։