Կարծիք

14.01.2020 15:01


Նիկոլ Փաշինյանն ո՞վ է

Նիկոլ Փաշինյանն ո՞վ է

Է՞ն, որ մեծ-մեծ բրթում էր 2050թ. «ժողովրդագրական բումի», պետական կառավարման մարմինների, ծառայությունների ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, իսկ հիմա հերթով փակում է մարզերի բնակչությանն սպասարկող ծննդատներն ու փուլ առ փուլ «օպտիմալացնում» բյուջեից ֆինանսավորվող բժշկական կենտրոնները, որ կարողանա հոգալ իր և «կամպանիայի» բազմապատիկ ավելացած ծախսերը։

Էն, որ ասում է` Հայաստանում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, բայց ԱԱԾ-ին ու ոստիկանությանը «քսի է տալիս» անհաճո լրատվամիջոցների վրա, կոտրել տալիս ընդդիմադիր կայքէջերը, ստիպում ներխուժել խմբագիրների, իրեն ու իր ընտանիքի անդամներին «բան ասող» լրագրողների, անգամ պատգամավորների անձնական տարածք ու փորփրել` կոմպրոմատներ գտնել նրանց դեմ ու շանտաժի՞ ենթարկել։

Էն, որ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է` Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, և «հատ-հատ» հետապնդում ու կալանավորել է տալիս իր թրի տակով չանցած հեռուստաընկերությունների սեփականատերերի՞ն։
Է՞դ չի Նիկոլ Փաշինյանը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը