ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ (տեսանյութ)
Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։ Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի:
Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։
Օպերատորի պնդմանը, որ նա կատարում է իր մասնագիտական աշխատանքը և անձնական տվյալներ ներկայացնելու պարտավորություն չունի, և քանի որ խոչընդոտում են նկարահանումները, ապա ուզում է հեռանալ, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է սպասի, քանի որ «գալու են ոստիկաններ, ում ինքը պետք է բացատրություն ներկայացնի»։ Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։
AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը, հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել հստակ քայլեր անկախ լրատվական միջոցի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու և անընդհատ խոչընդոտներ ստեղծելու համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցների մասնագիտական գործունեության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել իշխանության ներկայացուցիչնների շարունակական ոտնձգությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։