Լրահոս

14.01.2020 13:15

Երևանում 37–ամյա վարորդը 07-ով ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63–ամյա հետիոտնին (տեսանյութ)

Երևանում 37–ամյա վարորդը 07-ով ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63–ամյա հետիոտնին (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վաղրամյանը Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մարկոսյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։