Երևանում 27-ամյա վարորդը «Mercedes»–ով տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը»
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։