Կարծիք

13.01.2020 20:21


Այստեղ են ասել` իյա՛, իրո՞ք

Այստեղ են ասել` իյա՛, իրո՞ք

Իյա, իրո՞ք...

Մենակ ԱԺ նախագահ աշխատող Արարատ Միրզոյանը և ինտելեկտով ու բարոյականությամբ, այսինքն, ցինիզմով իրեն հավասարեցված անձինք կարող են նայել դիմացինի աչքերի մեջ ու, խոսելով ՍԴ նախագահի հանդեպ շարունակվող լկտի շանտաժի մասին, առանց կարմրելու հայտարարել` «Քաղաքական հետապնդումների մասին խոսք չի կարող լինել».

«Ոնց որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, և հետո արդեն, երբ մեր իշխանությունը փոխվի, նոր իշխանությունները... ինչ-որ իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ արած հանցագործություն, և ես ասեմ` ա՛յ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդում են անում։ Էկեք էդ էրկու երևույթները չկապենք։ Լինե՛ր ՍԴ շուրջ ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, չլինե՛ր` էս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պիտի արվեր, ու գնար էս նույն հունով։ Քանի անգամ ասել եմ` այնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք` հենց էս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից»։

Այստեղ են ասել` իյա՛, իրո՞ք...
Մենք էլ միամտորեն կարծում էինք, թե Թովմասյանի վրա ոչ թե նախկինում, այլ այսօր զբաղեցրած պաշտոնից` ՍԴ դատավորի լիազորություններից ինքնակամ չհրաժարվելու համար են գործ կարել։

Ո՞նց գլխի չէինք ընկել, որ «էդ էրկու երևույթներն» իրար հետ ոչ մի` բացարձակապես ոչ մի կապ չունեն. երջանիկ զուգադիպության «արդյունք» են, և բացականչական նշան...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը