Կարծիք

13.01.2020 17:57


Նիկոլ, դուխո՜վ, ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ

Նիկոլ, դուխո՜վ, ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ

Մոտ երկու տարի ղեկավարելով երկիրը՝ Նիկոլը այդպես էլ չկարողացավ ընկալել, թե ինչ է պետությունն ու պետական շահը: Հայտնի հռոմեական միտքը, որ ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ, այսօր դարձել է հայաստանյան իրականության դասական արտապատկերումը։

Այսօր Հայաստանում իշխանության վարկանիշը գահավիժում է՝ ազատ անկման արագությանը մի քանի անգամ գերազանցելով, ապացուցման կարիք չունի։ Փաստացի Նիկոլը, ով ամբողջությամբ ձախողել է պետության կառավարումը և փակուղի մտցրել Արցախի բանակցային գործընթացը, այսօր գտնվում է ցուգցվանգի մեջ և անհասկանալի ու անհեռատես քայլերի շղթայով փորձում է որոշակի ժամանակ ձգել՝ այս կամ այն կերպ հանրային ուշադրությունը ցրելու և ժողովրդի ուշադրությունը տարբեր թեմաների վրա գեներացնելու միջոցով (Ա.Վանեցյան VS Մայրամ.Փ, և այլն…)։

Ակնհայտ է, որ ներկա փակուղային դրությունը երկար շարունակվել չի կարող, և հանրային ադեկվադ/տ,գիտակից սեկտորը փորձելու է պարզաբանումներ և հստակեցումներ պահանջել Նիկոլից, ինչն էլ կհանդիսանա նրա քաղաքական արկածախնդրության վերջին արարը կամ, այլ կերպ ասած՝ fenita la comedia Նիկո՜լ:

Հ.Գ. Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը