Լրահոս

16.03.2009 18:58


Լոռու մարզում հայտնաբերվել է պաշտոնեական դիրքի չարաշահման 2 դեպք

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Լոռու մարզի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ՝ Սարատովկա համայնքի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ յուրացում և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:neotion upload manual

«Լոռու մարզի Սարատովկա  համայնքի ղեկավար Գ. Մարդոյանը  2005-2008թ.թ. համագյուղացիներին սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով հաշվապահական կեղծ փաստաթղթեր է կազմել և դրամարկղից ելքագրել ու հափշտակել 140000 դրամ: Կեղծ փաստաթղթերը կազմվել են՝ գյուղապետարանի մյուս պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնության գալով»,-ասված է գլխավոր դատախազության հայտարարությունում:neotion upload manual

Հարուցվել է քրեական գործ ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:neotion upload manual

Նույն օրը, կրկին Լոռու մարզում քրեական գործ է հարուցվել՝  Նովոսելցովո համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացում և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:neotion upload manual

«Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռ. Դավոյանը,  գյուղապետարանի մյուս պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնության գալով, 2005-2008 թ.թ. հաշվապահական կեղծ փաստաթղթեր է կազմել և համագյուղացիներին սոցիալական  օգնություն տրամադրելու պատրվակով  դրամարկղից ելքագրել ու հափշտակել 275000 դրամ»,- գրված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում։neotion upload manual

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:neotion upload manual

Գործերն ուղարկվել են  ոստիկանության՝ Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:neotion upload manual

Այս խորագրի վերջին նյութերը