Լրահոս

13.01.2020 16:30

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Volkswagen–ը. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Volkswagen–ը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 18.3-րդ կմ հատվածում բախվել են 67-ամյա Շահեն Մովսիսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 16 ՍՍ 099 համարանիշի և 47-ամյա Աշոտ Ղազարյանի վարած Volkswagen Vento մակնիի 35 GՍ 793 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, 67-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինականները կատարել են ճանապարհի մաքրման ու մշակման աշխատանքներ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։