Մեկնաբանություն

13.01.2020 15:45


Ովքեր են Փաշինյանի թիմակիցները (տեսանյութ)

Ովքեր են Փաշինյանի թիմակիցները (տեսանյութ)

2018–ի մայիսի համեմատ Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունից փշրանքներ են մնացել։ Նրա մոտ հիմա 2018–ի մայիսյան վիճակում գտնվող Սերժից հինգ պակաս վիճակ է։

Մեղավորն, անշո՛ւշտ, ինքն է։ Միայն ինքը։ Բացառապես ինքը։

Նիկոլն ուներ հնարավորություն նոր որակի Հայաստան կառուցելու, բայց փոխարենը գնաց «նոր Հայաստան» անվան տակ հնագույն Հայաստանի վատագույն ավանդույթները վերականգնելու և իր կողմից էլ լրացուցիչ վատագույն խաղի կանոններ ներմուծելու ուղղությամբ։

Նիկոլին հիմա աջակցում են իր տնեցիները, մասամբ՝ «չալո» անունով շունը, աներձագն՝ «ի պաշտոնե», զարմիկը՝ ի խորոց սրտի, Սծյոպիկը՝ «կոռմի» դիմաց, Գասպարին, որն ահագին ժամանակ է, ինչ «խալտուրա» է անում ու չի պառկում, դատարանի դահլիճում ճղճղացող մի կին, Նիկոլին հեղափոխությունից առաջ կալանավորող, իսկ հեղափոխությունից հետո Նիկոլի քմահաճույքները բավարարող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ կամակատար պետ Սասուն Խաչատրյանը և տերտերական առոգանությամբ փարիսեցիություն անող բազմակի օգտագործման հաճախորդ Արման Բաբաջանյանը։ Ընդ որում՝ վերջինս պայքարում էր Նիկոլի վարչապետ դառնալու դեմ, բայց հենց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, դարձավ «թունդ հեղափոխական»։

Փաշինյանին աջակցում են նաև «ջուջուլակերները», բայց նրանց քանակը նվազում է՝ ֆեյքերի ֆաբրիկային հատկացվող գումարի նվազեցմանը զուգահեռ։

Սա, իհարկե, Փաշինյանի աջակիցների ոչ ամբողջական բանակն է, բայց եթե պատկերավոր լինենք, ապա այլ աջակիցներ և հատկապես զանգվածային «փողոց» նա չունի, ընդ որում՝ վաղուց։ Միայն անտեղյակին կարող է թվալ, թե «Իմ քայլը» դաշինքը Փաշինյանի թիմն է։ Այդ թիմում բազմաթիվ փայատերեր կան։ Այնպես որ «Իմ քայլից» միայն բմբուլները կմնան, հենց որ Փաշինյանի մոտ «գարնանային» սրացումները խորանան։

«Ժողովրդի» վարչապետը հիմա աթոռին մնում է իներցիայի և հնդկական սերիալ հիշեցնող գործողությունների միջոցով։ Բոլորն են տեսնում, որ նա պատրաստ է անգամ սեփական աղջկան «փուռը» տալ՝ հանուն աթոռի։ Իսկ դա նշանակում է, որ պատրաստ կլինի առանց աչքը թարթելու «փուռը» տալ թիմակից կոչվածներին ու մեր երկիրը։ Ճիշտ այնպես, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր հանուն ավտոմեքենայի հայրենիքը վաճառել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը