Նշված մեթոդաբանությամբ հնարավոր չի լինելու երկարացնել այս անփառունակ իշխանության գոյությունը
Հարգելի պարոն Թավադյա՛ն,
Այսօր լրանում է ուղիղ քսան օրը, ինչ Դուք մեկուսացված եք հասարակությունից, ընտանիքից և ընկերներից, և մեկուսացված եք միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով: Վարչապետի աթոռին տիրացած հոգեկան հիվանդը և նրա մանրապճեղ կամակատարները, անընդունակ լինելով ներքաղաքական քաղաքակիրթ բանավեճի և ծրագրային մրցության, այդպես էլ չգտան այլ միջոց, քան՝ իրենց ընդդիմախոսներին ֆիզիկապես մեկուսացնելը, բանտելը, ֆեյքերով հայհոյելը և այլ ստորաքարշ մեթոդներ:
Փաշինյանի թերթոնը տասնամյակներ շարունակ աշխատել է այդպիսի մանր ժուլիկությամբ, և հիմա էլ այդ մանր ժուլիկությունը բարձրացել է պետական ատյաններ՝ պետությունը դարձնելով գեղի կլուբ, արդարադատությունը՝ պատվերով համերգ: Անձնիշխանության այս անտանելի մթնոլորտում Դուք և ձեզ նման մարդիկ են, որ սթափության կոչ են անում հիպնոսի տակ հայտնված հանրությանը, որ ստեղծված ճահճային իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում, և ձեզ նման նվիրյալները շատ արագ հայտնվում են ճաղերի այն կողմում: Դա ոչ թե պետական քաղաքականություն է, այլ ավելի շուտ անմակարդակ և չտես մարդու, նրա բերած ընտանիքապետության վրիժառության ծրագիրն է, որի բուն էությունն է՝ հասնելով անձի պաշտամունքի՝ արժեզրկել մյուս բոլորին:
Պարոն Թավադյա՛ն, յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ նշված մեթոդաբանությամբ հնարավոր չի լինելու երկարացնել այս անփառունակ իշխանության գոյությունը: Այս իշխանությունը իր ոտքի տակ հող և հիմք չունի, և ամեն մի փոքրիկ քամուց պատրաստ է տապալվել: Հետևաբար, մեր քաղաքական թիմը՝ համախմբված և ավելի ուժեղացած, անվրդով ու սառնասիրտ տանելու է որեդգրած գիծը մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Հայաստանն ազատագրված կլինի մեկ մարդու միապետական իշխանությունից: #Հաղթանակը_մերն_է_լինելու
Նշված մեթոդաբանությամբ հնարավոր չի լինելու երկարացնել այս անփառունակ իշխանության գոյությունը
Հարգելի պարոն Թավադյա՛ն,
Այսօր լրանում է ուղիղ քսան օրը, ինչ Դուք մեկուսացված եք հասարակությունից, ընտանիքից և ընկերներից, և մեկուսացված եք միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով: Վարչապետի աթոռին տիրացած հոգեկան հիվանդը և նրա մանրապճեղ կամակատարները, անընդունակ լինելով ներքաղաքական քաղաքակիրթ բանավեճի և ծրագրային մրցության, այդպես էլ չգտան այլ միջոց, քան՝ իրենց ընդդիմախոսներին ֆիզիկապես մեկուսացնելը, բանտելը, ֆեյքերով հայհոյելը և այլ ստորաքարշ մեթոդներ:
Փաշինյանի թերթոնը տասնամյակներ շարունակ աշխատել է այդպիսի մանր ժուլիկությամբ, և հիմա էլ այդ մանր ժուլիկությունը բարձրացել է պետական ատյաններ՝ պետությունը դարձնելով գեղի կլուբ, արդարադատությունը՝ պատվերով համերգ: Անձնիշխանության այս անտանելի մթնոլորտում Դուք և ձեզ նման մարդիկ են, որ սթափության կոչ են անում հիպնոսի տակ հայտնված հանրությանը, որ ստեղծված ճահճային իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում, և ձեզ նման նվիրյալները շատ արագ հայտնվում են ճաղերի այն կողմում: Դա ոչ թե պետական քաղաքականություն է, այլ ավելի շուտ անմակարդակ և չտես մարդու, նրա բերած ընտանիքապետության վրիժառության ծրագիրն է, որի բուն էությունն է՝ հասնելով անձի պաշտամունքի՝ արժեզրկել մյուս բոլորին:
Պարոն Թավադյա՛ն, յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ նշված մեթոդաբանությամբ հնարավոր չի լինելու երկարացնել այս անփառունակ իշխանության գոյությունը: Այս իշխանությունը իր ոտքի տակ հող և հիմք չունի, և ամեն մի փոքրիկ քամուց պատրաստ է տապալվել: Հետևաբար, մեր քաղաքական թիմը՝ համախմբված և ավելի ուժեղացած, անվրդով ու սառնասիրտ տանելու է որեդգրած գիծը մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Հայաստանն ազատագրված կլինի մեկ մարդու միապետական իշխանությունից:
#Հաղթանակը_մերն_է_լինելու
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից