Լրահոս

13.01.2020 13:15

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժիշկի գլխին ու վնասվածքներ պատճառել

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժիշկի գլխին ու վնասվածքներ պատճառել

Գլխի վնասվածք ստացած հոգեբուժական խմբի բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Երևանում հունվարի 12–ի գիշերը հոգեբուժական խումբը կանչով մեկնել է մի բնակարան, որպեսզի հոգեբուժական հաստատություն տեղափոխի մոտ 30 տարեկան մի տղամարդու։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդն ինչ-որ երկաթե իրով մի քանի անգամ խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել նրան։ Գլխի վնասվածք ստացած բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։