Պետության ղեկավարը պետք է ունենա խիղճ ու պարտքի զգացում
Քաղաքականությունը ֆայլաբազարից ձեռք բերվող պրոդուկտ չի և հետևաբար պետության կառավարման արվեստը չի կարող պարփակվել մանրախնդիր հնարամտությունների շրջանակներում: Աֆերիստությունը քաղաքականություն չէ և ոչ էլ քաղաքականությունն է պոռնկություն: Քաղաքականությունն նաև անբարոյականություն չէ, քաղաքականությունը բարոյական կշռադատման ուղղակի չի ենթարկվում: Քաղաքականությունը չափելի այլ գործիքակազմեր ունի: Մաքիավելլի «Տիրակալն» ու Հոբսի «Լևիաթանը» թերթելն ու թյուրըմբռնելը, դեռ չի նշանակում դառնալ քաղաքականության գիտակ:
Պետության ղեկավարը պետք է լինի կանտյան իմաստով քաղաքականության փիլիսոփա, ով մինչև գիտելիքը, հմտությունն ու փորձառությունը ունի խղճի ու պարտքի բարձր զգացում: Դրանք ոգեղեն առանձնահատկություններ են, որոնք սոցիալիզացիայի արդյունքում չեն տրվում: Դրանք առանձնահատկություններ են, որոնք չեն ձևավորվում շփումներում՝ տանը, բակում, դպրոցներում ու համալսարաններում, ամենատարբեր փակ ու բաց միջավայրերում: Դրանք առանձնահատկություններ են, որոնք ձեռք են բերվում բացառապես ինքնակատարելագործման, ինքնակրթության, ինքնադաստիարակման, ինքնավարժեցման երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:
Պարտքի զգացում չի կարող ունենալ նա, ով միայնակ եղած ժամանակ իր խղճի հետ չի զրուցում, չի ստանձնում իր ներքին դատավորի գործառույթը, ով ինքն իրեն հարկ եղած դեպքում ամենատհաճ ու ծանր հարցերը չի ուղղում, չի փորձում ինքնամփոփ գտնել դրանց պատասխանները:
Ի՞նչ է կատարվում մեր աչքի առաջ. կառավարելու արվեստը վեր են ածել խաբելու արհեստի` նշանաբան դարձնելով «խաբելը հանուն խաբելու», որովհետև համատարած բացակայում է թե՛ խիղճը և թե՛ պարտքի զգացումը:
Հ.Գ. Կարելի՞ է այնքան անպատկառ ու անամոթ գտնվել, որ փակելով գիշերօթիկներ, խնամքի կենտրոններ ու ծննդատներ՝ թույլ տալ ցինիկորեն զբաղվել ինչ-որ նորաբաց փաբի գովազդով ու հայտարարել, թե համտեսեցինք «չիչխանի կոնյակ»...

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից