Լրահոս

13.01.2020 10:50

Գյումիրում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր

Գյումիրում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած Opel մակնիշի 34 NM 204 համարանիշի, Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի 36 AG 177 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան Ս.-ի վարած Nissan մակնիշի 36 NM 949 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Գևորգյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։