Կարծիք

11.01.2020 19:28


Ինչու, այնուամենայնիվ, Նիկոլն ազատվեց ՀՀՇ-ական խոսնակից

Ինչու, այնուամենայնիվ, Նիկոլն ազատվեց ՀՀՇ-ական խոսնակից

Փաշինյանի այլեւս նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, իհարկե, էն մարդը չէ, որի հրաժարականը կարելի էր կամ պետք էր դարձնել «լայն քննարկման» առարկա. անդուր, հակակրելի և ուղղակի արգահատելի մի երևույթ, որի հետ մեկ էլ Ստյոպիկ Սաֆարյանը կարող է համեմատվել։

Բայց քանի որ «թեման» արծարծվում է`տարբեր վարկածներ են առաջ քաշվում, թե ինչո՞ւ Նիկոլը, ո՛չ դես, ո՛չ դեն, ազատվեց անարժանների իր կառավարությանը լա՛վ էլ արժանի հհշական խոսնակի ծառայություններից, ես էլ, ըստ իս, մակերեսին գտնվող ի՛մ վարկածը ներկայացնեմ «դարակազմիկ» սույն իրադարձության վերաբերյալ։

Հիշո՞ւմ եք Լազարյան ակումբի վերջին նիստը, երբ սա, չիմանալով` ինչպես արտահայտել «անբարյացակամ» վերաբերմունքը «հակահեղափոխական» այդ նախաձեռնության նկատմամբ, որոշեց «դիտողություն անել» միջոցառման կազմակերպիչներին։ Թե բա` «ուզում եմ խնդրել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս Լազարյան ակումբը հավասարապես հայկական միջոցառում է և հայկական, հայ-ռուսական ակումբ է, այսուհետ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները տեղի ունենան Հայաստանի «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ առնվազն համաժամանակյա թարգմանությամբ»։

Ռուսները, բնականաբար, չէին կարող կուլ տալ այս «դիվանագիտական դեմարշը». դատելով ամենից, «կլիզմա» են արել Փաշինյանին կեղծ հայրենասիրության «ինքնաբուխ ակցիայի» համար։

Դե, նա էլ քծնանքի հերթական «ժեստն» է մատուցել Պուտինին` պաշտոնանկ անելով «առյուծասիրտ» խոսնակին եւ փորձելով հարթել հայ-ռուսական հարաբերություններում «նի զա շտո»` հանուն ոչնչի ի հայտ եկած կնճիռը։

Արդյոք դա բավարա՞ր է «ռուսաց թագավորին» սիրաշահելու համար` նկատի ունենալով Հանրային խորհուրդը պաթոլոգիկ ռուսատյաց Ստյոպիկի ու Սորոսի «նվեր» Դանիել Իոաննիսյանի բոստանը դարձնելու փաստը, ժամանակը ցույց կտա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը