Լրահոս

11.01.2020 19:55


Պատժի կրումից խուսափող 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Պատժի կրումից խուսափող 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը 2019թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը