Լրահոս

11.01.2020 22:25

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 10-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արցախի պողոտայից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ղ.-ին, որը 2019թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։