Լրահոս

11.01.2020 14:26

Գյումրիում բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը. վերջինն էլ բախվել է կայանված Mercedes-ին, Opel-ը գլխիվայր շրջվել է

Գյումրիում բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը. վերջինն էլ բախվել է կայանված Mercedes-ին, Opel-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 7 հասցեի դիմաց բախվել են Opel մակնիշի 45 AV 111 համարանիշի և ГАЗ 31029 մակնիշի 35 NF 171 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ ГАЗ 31029-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 35 FM 218 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով ГАЗ 31029-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել ԲԿ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ГАЗ 31029-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։