Սեփական երկրից փախած մարդն արձագանքել է մեր «տնայնագործ տնտեսագետ-բլոգերին»
Սեփական երկրում պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող եւ 4 տարի ազատազրկման դատապարտված, դիկտատուրական հակումներ ունեցող Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանին եւ նշել, որ Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել։
Սեփական երկրից փախած մարդն արձագանքել է մեր «տնայնագործ տնտեսագետ-բլոգերին», բայց միեւնույն է՝ դա չի փոխում այն փաստը, որ, օրինակ, Քոչարյանի նախագահության օրոք, երբ 2007-2008 թվականներին մենք ունեինք մեկ շնչին ընկնող ՀՆԱ 3079 եւ 3913 դոլար, Վրաստանում, իր հերթին, 2003-ից մինչև 2012 (!!!) թվականները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոփոխվում էր եւ կազմում 867 դոլար՝ 2003-ին եւ 3636 դոլլար՝ 2012-ին:
Սրանք թվեր են, բայց ինձ այլ բան է հետաքրքրում. վարչապետը չի գիտակցո՞ւմ, որ իր գրածները կարդում են ոչ միայն իրեն կուրորեն հետեւողները, այլ նաև ընդդիմադիրները, եւ նաև կարդում են երկրից դուրս։ Երբ մարդն իր տեղում չէ, նա չի հասկանում, որ նա դեղին թերթի խմբագիր չէ (որը նախկինում գոյատեւում էր այն բանի շնորհիվ, որ «հանցագործ ռեժիմը» իր թերթը վաճառում էր իր կրպակներում՝ առանց հետ վերադարձի), եւ որ իր ամեն մի խոսք վերլուծվում է նաև երկրից դուրս։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից