Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կանգառի բետոնե հենասյանը
Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Միքայելյանը իր վարած Mercedes C180 36 OV 581 համարանիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի բետոնե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։