Նիկոլ ջան, երկրիդ ներսում հպարտ պողոսներիդ խաբում ես, հասկացանք, իրենց խաբելու ձևը գտել ես, բայց ախր ուրիշ երկրներում պողոսներ չկան, ցավոք սրտի:
Ախր ո՞նց չես հասկանում, որ այլ երկրներում էլ լուրջ մասնագետներ կան ու էնտեղ էլ են ինստիտուտներ աշխատում ու իրենք էլ են վիճակագրական տվյալներին տիրապետում, էնտեղ ձեր գեղիցը մարդ չկա, որ խաբես:
Վարչապետի մակարդակով արած սուտ հայտարարությունդ առաջին հերթին խայտառակեց քեզ, հետո՝ երկիրը, որը դու ներկայացում ես, սա էլ հո ռեյտինգդ չի, որ արհեստական տոկոսներ գրելով բարձրացնես, պողոսներն էլ հրճվանքից տռճիկ տան:
Դեռ շատ թուք ու մուր ես ուտելու, որովհետև ինքդ չունենալով համապատասխան գիտելիքներ՝ երբեք ականջալուր չեղար մասնագետների հորդորներին (Բագրատյանը երկու տարի է՝ խոսում է ու հանդիպում է պահանջում), փոխարենը կառավարությանդ կազմում մի խելքը գլխին մասնագետ չկա:
Ու դժբախտության սկիզբը քեզ Օլիմպիոսի գագաթին հասցնելն էր (թե չէ չգիտեին՝ Նիկոլն ո՞վ է), քեզ էլ սուպերվարչապետի աստղայինը էնպես տարավ, որ հավատացիր, թե Քրիստոսն ես,Հռոմի պապն ես, Տիգրան մեծն ես, բայց իրականում դու Քաջ Նազարն ես:
Դե հիմա մտածի, թե էսքան կիքսերիդ տակից ո՞նց ես դուրս գալու:
Նիկոլի ստերը հասել են արդեն միջազգային մասշտաբի
Նիկոլի ստերը հասել են արդեն միջազգային մասշտաբի:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից