Լրահոս

11.01.2020 11:40

«Բոռա-Բոռա» ռեստորանի մոտ բախվել են Toyota-ն, Niva-ն ու կայանված չշահագործվող 4 Mercedes-ներ. կա վիրավոր

«Բոռա-Բոռա» ռեստորանի մոտ բախվել են Toyota-ն, Niva-ն ու կայանված չշահագործվող 4 Mercedes-ներ. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Տիչինայի փողոցում՝ «Բոռա-Բոռա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, 22-ամյա Սուրեն Սահակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VV 531համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Վարանցովյանի վարած Toyota Camry մակնիշի 777 CO 77 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նշված ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց ուղեմաս, որտեղ էլ Niva-ն բախվել է Երևանի բնակիչ, 43-ամյա Վադիմ Ամիրխանյանին պատկանող, կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, որը հարվածից հետ է ընթացել և բախվել նշված վայրում կայանված ու չշահագործվող ևս 3 Mercedes-ների:

Վթարի հետևանքով Niva-ի վարորդ Ս. Սահակյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։