Լրահոս

11.01.2020 11:20


27-ամյա վարորդը ВАЗ-21124-ով բախվել է КамАЗ-ին ու վրաերթի ենթարկել սանմաքրման աշխատակիցներին. վերջիններս շպրտվել են հանդիպակաց գոտի. կա 1 զոհ, 1 վիրավոր

27-ամյա վարորդը ВАЗ-21124-ով բախվել է КамАЗ-ին ու վրաերթի ենթարկել սանմաքրման աշխատակիցներին. վերջիններս շպրտվել են հանդիպակաց գոտի. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությոնյանը իր վարած ВАЗ-21124 մակնիշի 35 RM 072 համարանաիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КамАЗ 432535 մակնիշի 862 LՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին եւ Երեւանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին:

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները», ինչպես նաեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, եւ սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում, որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը