Քաղաքական

11.01.2020 10:16


ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպումներ է անցկացնում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպումներ է անցկացնում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները:

Արտաքին գործերի նա­խարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաև, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և իմքայլականների միջև: Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխա­վոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ:

Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպա­նության նախարար Դավիթ Տոնոյանի միջև: Երեկ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամ­ների հետ հանդիպման հանգամանքը: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ և´ գործադիր մարմնի, և´ օրենսդիր մարմնի համար»,-նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը