Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը
Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը:
Թեկնածու թռչուններն էին սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով: Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):
Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝ սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):
Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը
Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը:
Թեկնածու թռչուններն էին սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):
Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝
սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):
Արդյունքում հետևյալ պատկերն է.
2. Բզակտուց՝ 901 ձայն
3. Սպիտակահոնք կեռնեխ՝ 900 ձայն
4. Օձակեր արծիվ ՝ 219 ձայն
5. Մեծ սուզակ՝ 117 ձայն
6. Ճահճային մկնաճուռակ՝ 86 ձայն
Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի: