ԱԱԾ-ը վերջապես գտել է Նիկոլին ֆեյսբուքյան օգտատերերի անցանկալի գրառումներից պաշտպանելու ձեւը։
Կանչում են ու բացատրություն պահանջում. օրինակ, հեղինակը ձեռքի տակ ո՞ւնի փաստեր Փաշինյանի «գործակալ» լինելու վերաբերյալ, որ գրում է` Փաշինյանը գործակալ է։
Հետաքրքիր է, երբ նույն Փաշինյանն ի լուր աշխարհի նույն ԱԱԾ-ին հանձնարարում էր գտնել Սատանային ու նրա հետ համագործակցող շրջանակներին, «փաստերի» վրա՞ էր հենվում։
Երբ հրապարակավ հոխորտում էր Արցախում «բուն դրած» դավադիրների վրա, որ պատրաստվում են հողեր հանձնել`մեղքը գցել իր վրա, կամ` Իրանում «պաշտոնապես» հայտարարում էր Հայաստանում գործող օտարերկրյա գործակալներին վնասազերծելու մասին, «փաստերո՞վ» էր խոսում, թե՞ օդի մեջ կրակում էր։
«Ընդդիմադիր ժամանակ», երբ ասում էր` Ռուսաստանն է հրահրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որ Ադրբեջանին «բերման ենթարկի» Եվրասիական միություն, սույնը ապացուցող փաստեր ունե՞ր։
Ինչո՞ւ չեն կանչում, «փաստեր» չեն պահանջում. կարո՞ղ է` փաստեր ունեն, որ վարչապետը անմեղսունակ է` պատասխանատվություն չի կրում իր քայլերի և գործողությունների համար։
Բա մի հատ էլ Նիկոլին «քընընեք», էլի

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից