«Մի առավելություն մենք ունենք, հատկապես այն մարդիկ, ովքեր այսօր ընդդիմությունում են և փողոցում են՝ ժողովուրդը մեզ փորձարկել է, ինձ փորձարկել է որպես իշխանավոր։ Ես եղել եմ տաս տարի իշխանության մեջ և կներեք բառիս համար, չեմ փչացել։ Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ կարող էր ունենալ ավելին, քան Ռոբերտ Քոչարյանը, բայց երբեք նրա մտքով չի անցել ունեցվածքը»։ Փետրվարի 24–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցերից մեկին, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավար Արամ Մանուկյանը։
Իհարկե, իր՝ չփչանալու վերաբերյալ վարկածին հավատալ կարելի է։ Ե՞րբ հասցներ «փչանալ» Արամ Մանուկյանը, եթե այդ տարիներին փչանալու համար հերթ էին կանգնած բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այսօր Մանուկյանի կողքին կանգնած պայքարում են հանուն ժողովրդավարության, իսկ այն ժամանակ չէին էլ վարանում փչանալ՝ Գագիկ Ջհանգիրյան (ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, կոռւպցիոն դատական համակագի առաջին հիմնադիրներից և ընտրակեղծիքների ակտիվ մասնակից), Վանո Սիրադեղյան (ՀՀ ՆԳ «բեսպրեդելշիկ» նախարար) և այլ պատրաստակամ անձինք։ Բնականաբար, նման մրցակցության մեջ Արամ Մանուկյանը խաղից դուրս էր մնում չհասցնելով, ավելի ճիշտ չկարողանալով փչանալ։
«Պատասխանատվությունն այն ամենալուրջ բեռն է, որ ինձ և իմ ընկերներին մինչև այսօր պահում է հրապարակում»,– նաև նշել էր Արամ Մանուկյանը։ Ինչպես յուրաքանչյուր անձնավորության, այնպես էլ նրա մոտ համոզված եմ, հույսը վերջինն է մարում, և եթե չի հասցրել «փչանալ» ու կուտակել, ապա դեռ կհասցն վստահ է նա։ Հենց այս վստահությունն էլ հավանաբար, իրեն և իր ընկերներին մինչ այսօր պահում է հրապարակում։ Եվ հետո, եթե չստացվի փչանալ իշխանության մեջ, ապա գոնե ընդդիմության մեջ այսօր կարելի է փչանալ։ Սրանով էլ բացատրվում հայտնի դարձած «Եղիազար Այնթապցու» կոնցեպցիան, որով այսօր առաջնորդվում են հրապարակում պահվողները ու նախևառաջ Արամի շեֆ Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ կարող էր ունենալ ավելին, քան Ռբերտ Քոչարյանը, բայց երբեք նրա մտքով չի անցել ունեցվածքը»։ Իհարկե չի անցել, դրա մասին են վկայում առաջին նախագահի այսօրվա ունեցվածքը, 90-ականներին բնակչության «հոյակապ» վիճակը, որի համար շատ լավ արդարացում են գտել՝ պատերազմ էր ասելով, ինչպե նաև շատ այլ հանգամանքներ։
Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ թե կարող էր ունենալ, բայց չէր ցանկանում, այլ հակառակը՝ ցանկանում էր, բայց չէր կարող։ Դեռ չէր հասցրել կայանալ կլանաօլիգարխիկ համակարգը, որի վերջնական կայացնողն ու իրականացնողը դարձավ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Այո, ոչ ոքի դա այնքան լավ չհաջողվեց, որքան Սերժ Սարգսյանին։ Լևոն Տեր–Պետրոսյանը ձևավորեց այս համակարգը՝ չհասցնելով լիարժեքորեն օգտվել դրանից, իսկ այնուհետև 1998–ից այդ համակարգը զարգացվեց և Սերժ Սարգսյանի նախագահության օրոք վերջնականապես կայացվեց։
Իհարկե, դեմագոգիա դրսևորումներից են նաև առաջին նախագահի թիմակիցների այն խոսակցությունը, թե Լևոնը հոժարակամ հեռացավ իշխանությունից՝ հետևաբար ժողովրդավար է ու իշխանությունից կառչած չէ։ Կարող էր ու չհեռացա՞վ։ Չհեռանար, կհեռացնեին իր իսկ «թիմակիցները», ում միջոցով տանկերով վերցրեց իշխանությունը և մի օր, բնականաբար, այդ տանկերն իր դեմ պետք է դուրս գային. իշխանությունը խիարի պես բան է։
Փչանալու մեխանիկան

Արման Սահակյան