Լոռու մարզում ՀՀ ՊՆ զինծառայողի տնակն ամբողջությամբ այրվել է. ընտանիքը, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, հայտնվել են դրսում
Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: ժամը 10:45-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։
Այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը՝ գույքի հետ միասին: բնակելի տան (մոտ 81 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված, փայտե պատերից՝ մոտ 45 քմ, 2 բազկաթոռ, բազմոց, սեղան և խոհանոցի պահարան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը անչափահաս երեխաներ են:
Հարեւանները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հույս են հայտնել, որ թե Պաշտպանության նախարարությունն ու թե կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն զինծառայողի ընտանիքին: