Լրահոս

10.01.2020 14:45

Կոշում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 38–ամյա ծառայողին

Կոշում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 38–ամյա ծառայողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապրաստվում երեկ՝ հունվար 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի ծակած-կտրած վերք, հեմոպնևմաթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը՝ վայր ընկնելու հետևանքով:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց գյուղի 2-րդ փողոցի իր տանը վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Պ.-ի և նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Պ.-ին:

Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 10-ին, կասկածյալ Վահե Ա.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արմեն Պ.-ն աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։