Լրահոս

10.01.2020 14:25

«Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառը արտաքին միջամտությունն է՝ մարդկային գործոնը, չափիչ սարքերը դեռ տեղադրված են. ԱԻՆ

«Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառը արտաքին միջամտությունն է՝ մարդկային գործոնը, չափիչ սարքերը դեռ տեղադրված են. ԱԻՆ

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույց ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող է ինչ-որ թրթուրավոր տեխնիկա անցնել, «դռելով» կողքի հարկում աշխատեն, կարող է՝ օդափոխիչները միանգամից միացնեն կամ անջատեն, ամենատարբեր պատճառներ կարող են լինել»,-մանրամասնեց նա:

Նշենք, որ առևտրի կենտրոնն այսօր փակ է: Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ այսօր առևտրի կենտրոնը չի աշխատելու:

Հիշեցնենք, որ երեկ 18:40 «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։