Լրահոս

10.01.2020 13:49


Կոտայքի մարզում մայրը 4.5 ամսական տղային կերակրելիս նկատել է, որ նա չի շնչում

Կոտայքի մարզում մայրը 4.5 ամսական տղային կերակրելիս նկատել է, որ նա չի շնչում

Երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական Արսեն Ա-ն էր, ում մայրը ցանկացել է կերակրել և նկատել է,որ երեխան չի շնչում։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաատվում։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը