Պապ թագավորից Հռոմի պապ, Հիսուս Քրիստոս, հիմա էլ ժողովրդի սպասավոր․ «Իրատես»
«Հետևելով Նիկոլ Փաշինյանի՝ իր անձին պարբերաբար տված որակումներին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այդքան հաճախ ցանկանում հանրությանը ներկայանալ այս կամ այն մարդու կերպարով։ Հիշում ենք՝ Պապ թագավորի հետ համեմատվեց, հետո Հռոմի պապի, Հիսուս Քրիստոսի, երեկ էլ ասում է, թե չի հավակնում ժողովրդի հոր կարգավիճակին, ժողովրդի սպասավորն է։ «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,-ասաց։
Իր անձի շուրջ այս դեգերումները շարունակվելու են, որովհետև այս 1,5 տարվա ընթացքում Փաշինյանը մշտապես նոր կերպարների մեջ է փորձում իրեն տեղավորել։ Բայց չի «խաղարկում» ամենակարևորը՝ երկրի իրական վարչապետի, իշխանության ղեկավարի դերը։ Պատճառն առավել քան ակնհայտ է։
Առնվազն պիտի այլ կերպար ունենա, որպեսզի ԱԱԾ-ին հրահանգի բռնել սատանաներին, սևազգեստ մարդկանց, Ֆեյսբուքում մեքենաների ջարդոնների վաճառքի վերաբերյալ հայտարարություն անի, գտած ջարդոնի կողքին էլ նկարվի, դատարանների մուտքը հրահանգի փակել, լրատվամիջոցների հասցեին սպառնալիքներ հնչեցնի, լայվերում ու հրապարակներում գոռգոռալով բոլորին ասֆալտին փռի, պատին ծեփի, վզից բռնի, նստեցնի իրենց տեղը, անընդհատ կենտրոնանա ուտելիքի վրա անգամ գողացածը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու մասին ու երկրի կարևոր խնդիրներից մեկը համարի ռեստորանների «անմխիթար» զուգարանները։
Սրանք Փաշինյանի՝ ընդամենը մի քանի դերերին համապատասխան օրինակներ են, էլ չենք խոսում արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող այլ հայտարարությունների մասին։
Ահա այսպիսի հարցերով միտքը զբաղեցրած երկրի ղեկավարին հազիվ թե երկարաժամկետ ծրագրեր, մշակված ռազմավարություն պետք լինեն, քանի որ մի օր կարող է Հիսուս Քրիստոսի դերում այդ ամենը նրան մեկ վայրկանում իրականանալի թվալ, մյուս օրը Հռոմի պապի դերում՝ ամեն ինչ պայմանավորված լինի Աստծո ողորմությամբ, հաջորդ օրն էլ ժողովրդի սպասավորի կարգավիճակում սպասի, թե հանրությունն ինչպես գլուխ կհանի սեփական խնդիրներից, որ հայտարարի, թե աղքատությունը նրանց գլխում հաղթահարվել է, բազմոցին չեն պառկում և «սպասավորի» մեկնած ձեռքը բռնում են։ Ինչպես ասում են, Աստված է՛լ բեթարից ազատի, բա որ մի օր էլ որոշի Լյուցիֆե՞ր դառնալ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: