Կարծիք

10.01.2020 10:14


Ընկեր ջան, էս ո՞ւմ էս էշի տեղ դնում

Ընկեր ջան, էս ո՞ւմ էս էշի տեղ դնում

Փաշինյան Նիկոլը նորից մեղքը բարդեց մարդկանց վրա՝ ասելով, որ ծույլ են, աշխատելու փոխարեն դիվանի վրա պառկած են և այլն, և այլն: Այնպիսի տպավորություն է, որ մարդը գործարանները կառուցել է, հիմնարկները բացել է, բայց արի ու տես՝ ծույլ ժողովուրդը չի ուզում հետույքը կտրի դիվանից ու գնա աշխատի:

Ընկեր ջան, էս ո՞ւմ էս էշի տեղ դնում, որպեսզի մարդիկ աշխատեն, պետությունը աշխատատեղեր է ստեղծում կամ էլ պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ աշխատատեղերը ստեղծեն մասնավորները, Հայաստանում չկա և՛ առաջինը, և՛ երկրորդը, հերիք է մարդկանց վիրավորես ու ծույլ անվանես:

Գիտեմ՝ հիմա տաք տեղերում նստած շատ ու շատ «կարկառուն հեղափոխականներ» կասեն, որ Հայաստանում լավ էլ կան աշխատատեղեր, ուղղակի մարդիկ իրենց պատվին հարիր չեն համարում այդ աշխատանքները ու չեն ուզում անել դրանք. ուրեմն այս կարգի հայտարարություններ անողներին ասեմ, որ թող իրենց հարազատներն ու բարեկամները գնան այդ աշխատանքները անեն: Դրանք աշխատանք չեն, դրանք սովորական համբալություն են, երբ պարտադրում են մարդկանց օրական աշխատել 15-ից 18 ժամ՝ կոպեկների դիմաց (օրը 1000-ից մինչև լավագույն դեպքում 3000 դրամով), չնայած հիմա դա էլ չկա, հնդիկներին են բերել լցրել, նրանք են այդ նիշան զբաղեցնում արդեն:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը