Կարծիք

09.01.2020 21:18


Ռուստամ Բադասյանի կինը հանդիսանում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից

Ռուստամ Բադասյանի կինը հանդիսանում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից

Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը, ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով, հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից:

Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը:
#կոռուպցիան_էր_զանգել

Нет описания фото.
На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, текст
Արդարադատության նախարարի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի կողմից դեկտեմբերի 30-ին մուտք արված հայցադիմումը սուպերարագությամբ վարույթ է ընդունվել և արդեն նույնիսկ մակագրվել է կոնկրետ դատավորի: Սա այն դեպքում, երբ ես նույնիսկ չեմ ստացել հայցադիմումի իմ օրինակը և բացարձակ պատկերացում չունեմ՝ ինչ են ցանկանում Ռուստամ Բադասյանը և նրա տիկինը ինձանից:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը