Կարծիք

09.01.2020 20:58


Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը

Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը

ԱԺ կողմից արդեն ձեզ հայտնի բոլոր խախտումներով երկրորդ ընթերցմամբ «ընդունված» ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի նախագիծը ուներ հետևյալ բովանդակությամբ դրույթ.
«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական
դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում
են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1.-ին մասով սահմանված հիմքով նշանակված
կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ
նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-
ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և
սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց
կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ
հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը:»:

Վստահ չեմ, որ որևէ մեկը, կարդալով այս երակարաշունչ նախադասությունը, ի վիճակի է հասկանալ դրա բովանդակությունը: Այն, որ այս օրենքին կողմ քվեարկած մեր «հարգարժան» պատգամավորները հեռու են իրավագիտությունից, վաղուց հանրահայտ փաստ է: Բայց այն, որ նրանք հայոց լեզվով միտք արտահայտող նախադասություն շարադրելու ունակություն էլ չունեն, դա ինձ համար, անկեղծ ասած, նորություն էր:

Չգիտեմ որտեղ, Ազգային ժողովում, թե Հանրապետության նախագահի նստավայրում, բարեբախտաբար, դեռ կան հայոց լեզվին տիրապետող մարդիկ, որոնք էլ, չունենալով դրա իրավունքը, այնուամենայնիվ սրբագրել են ԱԺ կողմից ընդունված տեքստը: Արդյունքում, տեքստը դարձել է հայեցի, բայց այս դեպքում էլ ինչ-որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով դրանում:

Հանրապետության նախագահի կողմից ստորագրված օրենքի համապատասխան դրույթը հետևյալն է.
«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Կուլմինացիային սպասեք երկուշաբթի…

***

Դուք, որ չեք կարողանում նույնիսկ սեփական մի ողջույնի խոսք գրել, պարզ է, թե օրենքներն ընդունելուց ինչ ծավալների անգրագիտություններ եք անելու:

На изображении может находиться: 2 человека, в том числе Ararat Mirzoyan, борода и текст
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը