Լրահոս

09.01.2020 18:22


Փաշինյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել

Փաշինյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝

Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,–ասվում է վարչապետի որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը