Հայաստանում ֆեյքերի դպրոցի հիմնադիրը բողոքում է ֆեյքերից և հանձնարարում պայքարել ֆեյքերի դեմ
Տիկնայք և պարոնայք,
2018 թվականի ապրիլի 4-ին, ուշադիր խնդրում եմ ապրիլի 1-ին չէ, մեր Քաջ Նազարը հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ։ Այս տարի ունեցանք «Դիանա Հարությունյան» ֆեյքի ձերբակալությունը, ով ըստ նրա խոսքերի «սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար»։
Նախ ուզում եմ հասկանամ, թե բոլո՞ր երկրներում են կառավարություններում և ԱԱԾ-ում ծաղրածուներ նստած և ինֆորմացիան վերցնում են ոչ թե պաշտոնական աղբյուրներից կամ գոնե մեր Քաջ Նազարի էջից, որտեղ գրառումով դուրս է գալիս նույնիսկ նրա աղեստամոքսային տրակտի աշխատանքի մասին ինֆորմացիան։ Կարծում եմ ոչ։
Սակայն ամեն դեպքում ծիծաղելին սա չէ, այլ այն, որ Հայաստանում ֆեյքերի դպրոցի հիմնադիրը բողոքում է ֆեյքերից և հանձնարարում պայքարել ֆեյքերի դեմ։
Բացատրեմ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթը, իր գործունեությունը տասնյակ տարիներ ծավալել է ֆեյք սկզբունքներով։ Հենց այս թերթն էր տարածում Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի մասին ֆեյք ինֆորմացիան, որը միայն այս տարի հիմնովին հերքվեց, սակայն այնքան ակտիվ էր տարածվել Քաջ Նազարի կողմից, որ դեռևս կան մարդիկ, ովքեր առ այսօր հավատում են այս ինֆորմացիայի հավաստիությանը։ Այսինքն ՀՀ Երկրորդ Նախագահին վարկաբեկելը, բոլորովին էլ ազգային անվտանգության խնդիր չէ։ Հա մոռացա, բա Մեղրին հանձնելու մասին ֆեյք լուրի հեղինակը ո՞վ է։ Մինչ կառավարությունը զավթելու շրջանում Փաշինյանի տարածած ֆեյք լուրերի մասին կարելի է մի հաստափոր գիրք գրել։ Սակայն անցնենք առաջ։ Հանրապետության Հրապարակում հպարտ կանգնած ֆեյք Աբաջյանի պապի հետ Նիկոլը, այժմ պայքարում է ֆեյքերի դեմ։ Արդյոք Արցախի հերոսի կերպարի վարկաբեկումը և նրան կապելը բռնի իշխանափոխության հետ ազգային անվտանգության խնդիր չէ՞։
Հա մոռացա ասել, որ այն, ինչ փնտրում է մեր Քաջ Նազարը, գտնվում է իր վերահսկողության տակ և ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ մեր հարկերի հաշվին։ Եվ այսպես, «Ազատություն» ռադիոկայանի (այս հակահայկական ֆեյքի մասին ավելի ուշ կգրեմ) նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը, դեռևս անցյալ տարվա հունիսին նշանակվել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Այս մարդն էլ, փոխանակ զբաղվի իր անմիջական գործառույթներով, զբաղված է մոտ 26 000 ֆեյքերի ֆինանսավորմամբ, ովքեր վստահ եմ իմ այս գրառման տակ նույնպես կթողնեն իրենց հայհոյախառը ինքնագրերը։ Այդ ֆեյքերը ոչ միայն Հայաստանից են, այլ աշխարհի շատ երկրներից և ֆինանսավորվում են հատկապես հայհոյախոսության, ատելության մթնոլորտ ստեղծելու և ըստ իս՝ «մեր ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու» համար։ Իսկ ֆինանսավորվում են նրանք՝ Ձեր վճարած հարկերի միջոցով, որը Դուք մեծ դժվարությամբ վճարում եք Հայրենիքին, որպեսզի ծաղկացնեք այն։ Իմիջիայլոց, ըստ «չար լեզուների», այս մարդը լինելու է հաջորդ աշխատանքից ազատվող պաշտոնյան, սակայն դրանից ֆեյքերի բանակը չի նվազելու։
Դե այս ամենին էլ եթե գումարենք ֆեյք հեռուստացույցների գործարանի մասին անձամբ Քաջ Նազարի կողմից տված ֆեյք լուրը և բազմաթիվ այլ լուրեր, կհասկանանք, որ վարչապետը հրամայել է ԱԱԾ-ին գտնել ԻՐԵՆ, ու ԱԱԾ-ն արդեն կես տարուց ավելի է չի կարողանում գտնել մեր Քաջ Նազարին։
Այ էսպիսի դըմփ-դըմփ-հու, հարգելի ազգակիցներ։
Իսկ հիմա հանգիստ նստեք տեղներդ, հատկապես սփյուռքում, ու 26 000 ֆեյքի տարածած ինֆորմացիայով դատեք, թե ինչ է կատարվում հայրենիքում։ Իսկ որ սառնարանը գնալով դատարկվում է՝ դա ուղղակի «հակահեղափոխական» սառնարան է։ Ոչնչացրեք նրան։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից