Առողջապահության նախարարությունն ու վիճծառայությունը Փաշինյանին ձե՞ռք են առնում
«Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու»,-այս ճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդաց 2019թ․ օգոստոսի 5-ին, Արցախում։ 5 մլն մարդու հասցնելը, բնականաբար, 2049 թվականից չէր սկսելու, այլ պետք է գործընթացի սկիզբը դրվեր հենց ելույթի հաջորդ օրվանից, ու դա ենթադրում էր պետական հստակ քաղաքականություն, տքնաջան աշխատանք մինչև 2050 թվականը ներառյալ։ Դա լինելու էր երկու ճանապարհով՝ խթանելով բնական աճ և ներգաղթ։
Հիմա նայենք երկու ուշագրավ թվերը։
Հունվարի 1-ին փակվեց Մարալիկի ծննդատունը։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարի՝ դեռ 2018թ․ հուլիսի 30-ի հրամանով, որպեսզի ծննդատունն աշխատի, պետք է տարեկան առնվազն 150 երեխա ծնվի այդ հաստատությունում։ Մեկ տարի շարունակ այդ հրամանին ծանոթ են եղել մարալիկցիները, բայց ջանքեր չեն գործադրել, որ 150 ծնունդ ունենան։ Ավելին, եթե 2018-ին 126 ծնունդ էր, 2019-ին՝ 105։
Կարճ ասած՝ վարչապետի՝ անշեղորեն բազմանալու կոչին արձագանքել են բացասաբար։
Բայց միայն նրանք չէ, որ վատ են արձագանքել։
Համաձայն պաշտոնական թվերի՝ մշտական բնակչության թիվը 2019 թվականին պակասել է ու դարձել 2 մլն 965 հազար մարդ, ինչը ՀՀ նորանկախ պատմության ամենափոքր թիվն է։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ, երբ ով ուներ հնարավորություն, երկրից գնում էր, նման ցածր թիվ չենք ունեցել։
Ի՞նչ է ստացվում․ ստացվում է, որ Փաշինյանի՝ բնակչության թիվը առնվազն 5 միլիոն դարձնելու կոչին հակառակ են շարժվում առողջապահության նախարարությունը, վիճվարչությունը, ժողովուրդը․․․ Բոլորը։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից