Քաղաքական գործունեություն չի կարող իրականացվել առանց քաղաքական մտքի
Քաղաքական գործունեություն չի կարող իրականացվել առանց քաղաքական մտքի, իսկ դրա համար անհրաժեշտ է մտքի արտադրության գործընթաց՝ մտածողություն:
Մտածողության մասին գիտությունը ստեղծել է Արիստոտելը, ով դա բաժանել է երեք հատվածի՝ հասկացություններ, դատողություններ և եզրակացություններ:
Կանտը առաջ է գնացել և մտածողությունը բաժանել է երկու հատվածի՝ անալիտիկ և սինթետիկ մտածողություն:
Սակայն 1990-ական թվականներից մտածողության տեսության մեջ նոր հասկացողություն է մտել՝ կլիպային մտածողություն:
Կլիպային մտածողությունը հատկապես սկսել է տարածվել ինտերնետի դարում:
Ինչու այսքան հեռվիս սկսեցի: Այսօրվա Հայաստանի քաղաքական միտքը հասկանալու համար պետք է ըմբռնել կլիպային մտածողության էությունը:
Օրինակ, պետք է միախառնել Իրանի և տարածաշրջանի ճգնաժամը, Արցախի հարցը, բլինչիկի և զուգարանների խնդիրները և դրա վրա կառուցել կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղերձները, ինչը և կատարվում է: Ու, ամենաէականն, այն է, որ այդ հատվածական կլիպները հանրությունն ավելի լավ է մարսում, քան եթե այդ չորս կարևոր խնդիրները վերլուծվեր ու հանրությանը ներկայացվեր ավանդական՝ անալիտիկ ու սինթետիկ մտածողության եղանակով:
Հ1-ն այսօրվա կառավարության մտածողության լավագույն հայելին է՝ բացարձակ գորշ, անհետաքրքիր, անմիտ հաղորդումներ կամ հաղորդումների բացակայություն:
Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից