Կառավարության առաջին նիստի զուգարանային շեշտադրումները (տեսանյութ)
Կառավարության այս տարվա առաջին նիստը շատ հեղափոխական ստացվեց։ Վարչապետը շոշափում էր զուգարանների թեման։
Ըստ ամենայնի՝ Նոր տարին ոմանց մոտ գաստրոնոմիական է ստացվել ու ծանր տպավորություններ թողել։ Ասել է թե՝ սննդի հետ առերեսումը տոնական օրերին ամենևին էլ թավշյա չի եղել։
«5 հարկանիռեստորանենսարքում, որտեղաթոռներըոսկեջրածեն, սակայներբզուգարանիդուռըբացումես, քեզթվումէ, որաղետյալշրջանումեսգտնվում... Չի՛կարելիկառուցել 500 հազարդոլարանոցռեստորան, սակայն 50 դոլարավելչծախսելնորմալզուգարանունենալուհամար»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ գլխին եկածի ու աչքով տեսածի վրդովմունքով։
Կարելի է ենթադրել, որ եթե նախորդ տարի Փաշինյանի վրա ազդում էին հին ավտոմեքենաների կմախքները, ապա այս տարվա «թրենդը» լինելու է զուգարանի թեման։ Թե ինչն է այս ամենի պատճառը, դժվար է ասել։
Հետաքրքիր է, Նոր տարվա գիշերը «Շերեփում» վարչապետին նորմա՞լ սնունդ են տվել, թե՞ դեմ են տվել հին բլինչիկ։ Արդյոք թանկագին հյուրը ուտելիքը չի՞ խառնել։ «Շերեփում» ամեն ինչ կարգի՞ն է զուգարանների մասով։
Հետաքրքիր է նաև իմանալը, թե այդ երբվանի՞ց է «ժողովրդի» վարչապետը սկսել կես միլիոն դոլարանոց ռեստորան այցելել ու վերջում հայտնվել... աղետյալ շրջանում։ Կոնկրետ ո՞ր ռեստորանն է դարձել վարչապետի վրդովմունքի ու էսթետիկական դիսկոմֆորտի պատճառ։
Նիկոլի հետ դժվար է այս հարցում վիճելը։ Նորմալ ռեստորանը, իրոք, պետք է նաև նորմալ զուգարան ունենա։ Այնքան նորմալ, որ մարդու սելֆի անելը գա։
Կառավարության առաջին նիստի զուգարանային շեշտադրումները (տեսանյութ)
Կառավարության այս տարվա առաջին նիստը շատ հեղափոխական ստացվեց։ Վարչապետը շոշափում էր զուգարանների թեման։
Ըստ ամենայնի՝ Նոր տարին ոմանց մոտ գաստրոնոմիական է ստացվել ու ծանր տպավորություններ թողել։ Ասել է թե՝ սննդի հետ առերեսումը տոնական օրերին ամենևին էլ թավշյա չի եղել։
«5 հարկանի ռեստորան են սարքում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես, քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում... Չի՛ կարելի կառուցել 500 հազար դոլարանոց ռեստորան, սակայն 50 դոլար ավել չծախսել նորմալ զուգարան ունենալու համար»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ գլխին եկածի ու աչքով տեսածի վրդովմունքով։

Հայկ Ուսունց