«Այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգվել է բյուջե, կանխիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար»,-«Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Իսկ այժմ վատնումների մասին՝ - քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են 1.930.937.600 դրամ: Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:
- «2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836.000.000 դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»,-նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
- Առողջապահության նախարարության միայն բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65.000.000 դրամ է։
- Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
Այս ցուցակը կարելի է շարունակել, ինքներդ եք հասկանում՝ այլ նախարարություններ և գերատեսչություններ, մարզպետարաններ և այլն և այլն... Սակայն միայն այս թվածով, Սասուն Խաչատրյանի բերված թիվն արդեն մարվեց։
Բա Երկրի օգուտը, ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ օգուտը ո՞րն է։ Փաստորեն, ԲՅՈւՋԵ ասելով իրենց գրպաննե՞րն ի նկատի ունեն։
Դե ինչպես ասել է Քաջ Նազարը՝ «Եթե Հայաստանը մեր տունն է, ժողովուրդն էլ՝ ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»։ Ու չի ստել։
ԲՅՈւՋԵ ասելով իրենց գրպաննե՞րն ի նկատի ունեն
Տիկնայք և պարոնայք
Մի հատ լսեք, խնդրում եմ՝
«Այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգվել է բյուջե, կանխիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար»,-«Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Իսկ այժմ վատնումների մասին՝
- քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են 1.930.937.600 դրամ: Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:
- «2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836.000.000 դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»,-նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
- Առողջապահության նախարարության միայն բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65.000.000 դրամ է։
- Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
Այս ցուցակը կարելի է շարունակել, ինքներդ եք հասկանում՝ այլ նախարարություններ և գերատեսչություններ, մարզպետարաններ և այլն և այլն... Սակայն միայն այս թվածով, Սասուն Խաչատրյանի բերված թիվն արդեն մարվեց։
Բա Երկրի օգուտը, ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ օգուտը ո՞րն է։ Փաստորեն, ԲՅՈւՋԵ ասելով իրենց գրպաննե՞րն ի նկատի ունեն։
Դե ինչպես ասել է Քաջ Նազարը՝ «Եթե Հայաստանը մեր տունն է, ժողովուրդն էլ՝ ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»։ Ու չի ստել։
Այո՛, ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈւՄԱՐՆ Է։
Բա Դո՞ւք։
Էլի մնացիք սառույցի՞ն...
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից