Լրահոս

09.01.2020 11:00

Կոտայքի մարզում բախվել են Mercedes CLS-ն ու 06-ը. Mercedes-ը գլխիվայր հայտնվել է ձորակում

Կոտայքի մարզում բախվել են Mercedes CLS-ն ու 06-ը. Mercedes-ը գլխիվայր հայտնվել է ձորակում

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ կապիտալ վերանորոգվող կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Անուշավան Քալանթարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 64 ՍԼ 647 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Մխիթար Այվազյանի վարած Mercedes CLS մակնիշի 91 PN 111 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոլոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրիի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Վթարի հիմնական պատճառը այն է, որ պատկան մարմինները վերանորոգվող կամրջի հատվածում չեն տեղադրել լուսային անվտանգության նշաններ և 06-ի վարորդը, չկարողանալով կողմնորոշվել, դուրս է եկել հանդիպակաց գոտի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։