Կարծիք

08.01.2020 23:26


Ամերիկյան ներքաղաքական առանձնահատկությունները

Ամերիկյան ներքաղաքական առանձնահատկությունները

Բիլ Քլինթոնը Մոնիկա Լևինսկու սկանդալից ու իմպիչմենտից փրկվելու համար ռմբակոծեց Բելգրադը։

Բուշ–կրտսերը վերընտրվելու համար ամերիկացիներին վախեցրեց «Ալ Քաիդայի» բոբոյով։

Օբամայի վարչակազմը ամերիկացիների վրա վաճառեց արաբական հեղափոխական գարունները:

Թրամփին վերընտրվելու համար անհրաժեշտ է արտաքին թշնամու կերպար և այն գտնվել է ի դեմս Իրանի (Սոլեյմանիի սպանությունն այդ թեմայով էր)։

ԱՄՆ նախագահները ներքաղաքական դժվարությունների հանդիպելիս անմիջապես արտաքին թշնամու կերպար են հրամցնում ամերիկյան ժողովրդին։

«Չար ուժերից աշխարհը փրկող կինոյի մեջի տղու» կերպարն ամենալավ վաճառվող ապրանքն է ամերիկյան ներքաղաքական կյանքում։ Ու եթե դրսի չար ուժեր չկան, ապա դրանց պետք է հորինել։ Ոչինչ, որ այդ ընթացքում կարող են մարդկային զոհեր լինել, ժողովուրդներ ու պետություններ կործանվել։ Դա ժանրի դաժան կանոններից է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը