Տարածաշրջանային «շիլափլավը» անորոշ ժամկետով հետաձգվում է
Նախագահ Թրամփի խոսքից ու դրա մեկնաբանություններից հասկացա, որ տարածաշրջանային «շիլափլավը» անորոշ ժամկետով հետաձգվում է։ Նախախնամությունը մեզ կրկին ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ [ավելի] պատրաստ լինելու, երբ կգա փորձության ժամը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու լուրջ բաների մասին։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել մեզանում առկա թունավոր, չարանենգ, պառակտումով ու ատելությամբ լի հանրային մթնոլորտը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե որն է մեր համերաշխության բանաձևը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե մեզանում ի՛նչ առաքինություններ ու արժեքներ պետք է խրախուսվեն և ի՛նչ գաղափարներ՝ անտեսվեն ու ուղարկվեն լուսանցք։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչն է կարևորը և ի՛նչն է երկրորդական մեր հանրային օրակարգում, և ինչու է երկրորդականը գերակշռում կարևորին, հույժ կարևորին։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչ որակներ ունեցող ղեկավարներ են պետք Հայկական պետականությանը։
Կարող եք չհամաձայնվել և չհավատալ, որ «փորձության ժամը» մի օր գալու է, և որ պետք է պատրաստ լինել։ Բայց, կարծում եմ, կհամաձայնվեք. ավելի լավ է գերագնահատելով «սխալվել» ու անհրաժեշտից ավելի պատրաստ լինել, քան թերագնահատելով սխալվել ու մնալ անպատրաստ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից