Քաղաքական

08.01.2020 21:51

Ո՞նց եմ սիրում ժողովրդավարական հեղափոխություններ. Մարգարիտա Սիմոնյանը ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան»-ին բերման ենթարկելու մասին

Ո՞նց եմ սիրում ժողովրդավարական հեղափոխություններ. Մարգարիտա Սիմոնյանը ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան»-ին բերման ենթարկելու մասին

RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է օրերս ՀՀ ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ ձերբակալությանը:

«Հայաստանում ազգային անվտանգության ուժերը երկու օր զբաղված էին վտանգավոր բլոգերի որոնմամբ: Բլոգերը ՖԲ-ում գրել է, իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Բլոգերին գտել են, տեսանյութ ձայնագրել, որտեղ նա փոփոխված ձայնով խոստովանել է, որ թշնամի է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այդ թվում ԶԼՄ-ի օգտագործմամբ ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով:

Ո՞նց եմ ես սիրում ժողովրդավարական հեղափոխություններ»,-գրել է նա:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։